Վիդեոյի հիմն. նկար

§

նախաբան

Մշակութային զարգացած ու կրեատիվ լինելը նշանակում է վստահություն ունենալ, հասկանալ ինքդ քեզ ու ուրիշներին, քայլել ժամանակի հետ համընթաց։ Դրա համար էլ ստեղծվեց Սուպերսապիոն․ որպեսզի յուրաքանչյուրը կարողանա բացել իր ներուժը, ամրացնել կապը մշակույթի հետ և լինել հավասար առաջադեմ հասարակության հետ։

§

կոնցեպտ

Հաղորդվող ծրագիրը հիմնված է պարզ և ջերմ գաղափարի վրա՝ սովորել մշակույթին, դիզայնին և արվեստին նույնքան հեշտ ու հաճելի, որքան հանդիպել ընկերոջ հետ մեկ բաժակ սուրճի շուրջ: Ընկերական զրույց առանց ակադեմիական պարկեշտության, որտեղ կուրատորը կիսվում է փորձով, ոգեշնչում օրինակներով և օգնում ավելի լայն տեսք ունենալ աշխարհին:

§

պատմություն

supersapio կրեատիվ մշակույթի հարթակը ծնվել է դիզայներ և նկարիչ Սերգեյ Նավասարդյանի տարիներով կուտակած փորձի, ուսումնասիրությունների և անձնական պրակտիկայի տրամաբանական արդյունք։ Իր պրակտիկ գործունեության ընթացքում Սերգեյը նախաձեռնել, համահիմնադրել և ղեկավարել է մի շարք կարևոր մշակութային և կրթական նախագծեր, որոնք էլ դարձել են supersapio-ի ստեղծման հիմքը։

2018

Kond Gallery

Ուրբան արվեստի #kondgallery նախագիծը Երևանում ամբողջությամբ վերաիմաստավորեց Կոնդի կենտրոնական, բայց երկար ժամանակ մարգինալ թաղամասի ընկալումը բացօթյա և հանրային արվեստի միջոցով:

#kondgallery-ն դարձավ ուրույն հետազոտական ծրագիր, որն ուսումնասիրում է ուրբան մշակույթի ազդեցությունը մտածելակերպի, կյանքի և մշակութային որակների բարելավման վրա վերածելով Կոնդ թաղամասը բաց մշակութային հարթակի

Այսօր Կոնդը դարձել է Երևանի ամենա հայտնի և տուրիստական թաղամասերից մեկը, իսկ #kondgallery-ն հայկական ժամանակակից արվեստի նշանակալից երևույթ, որը ճանաչում է ստացել համաշխարհային ասպարեզում ՝ որպես օրինակ այն բանի, թե ինչպես է արվեստը կարողանում վերափոխել քաղաքային միջավայրը և տարածքի մշակութային ընկալումը:

Վիդեոյի հիմն. նկար

2019

Jump Design Conf

Նախաձեռնված Ucraft-ի հետ դիզայն կոնֆերանս, բանախոսներով աշխարհի առաջատար կորպորացիաներից և ստուդիաներից այդ թվում ՝ Google-ից, Farfetch-ից, Dumbar Studio-ից և այլն: Կոնֆերանս միտված հայկական դիզայն համայնքի հզորացմանը հատուկ ուշադրությամբ կրթական հատվածին: Մասնակիցները ծանոթացել են դիզայնի ժամանակակից թրենդերին, գործնական առաջարկություններ ստացել ոլորտի առաջատարներից և քննարկել, թե ինչպես զարգացնել երիտասարդ մասնագետների հմտությունները:

2023

Laundry Exhibition

Սերգեյ Նավասարդյանի "Laundry. Լվացք" ցուցահանդեսը Երևանի "Կասկադ. Գաֆեսճյան" ժամանակակից արվեստի թանգարանում որը դարձավ կարևոր իրադարձություն քաղաքի մշակութային կյանքում ՝ ընդգծելով հեղինակի կարևորությունը:

Ցուցահանդեսում ներկայացված էին ասիական արևադարձային գոտիներում կտորների վրա ստեղծված և հատուկ Երևան բերված կոնցեպտուալ աշխատանքներ: Այս աշխատանքներն արտացոլում են Նավասարդյանի յուրահատուկ գեղարվեստական լեզուն, Նրա հետազոտական մոտեցումն ու հետաքրքրությունը նոր նյութերի ու վիզուալ պրակտիկայի նկատմամբ:

Վիդեոյի հիմն. նկար

2025

Kampus

"Կամպուսը" կրթական ծրագիր է դիզայներների և մենեջերների համար, որը կազմակերպել է Artlebedev ստուդիան: Նախագծի շրջանակներում Սերգեյ Նավասարդյանը մասնակցել է դիզայների դերում ՝ ստեղծելով կրթական նյութեր մասնակիցների խմբերի համար, վիզուալ կառուցելով ուսուցման գործընթացը և պահպանելով ստեղծագործական մթնոլորտը: Նրա աշխատանքը ցույց տվեց հետազոտական մոտեցումը գործնական դիզայնի հետ համատեղելու ունակություն և վերահաստատեց կրթական նախագծերում տեսողական աջակցության արժեքը:

Վիդեոյի հիմն. նկար